ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ

11:17 - 07 Նոյ, 2025

Հնդկաստանի Գոա քաղաքում  անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում  հայաստանցի գրոսմայստերներից երրորդ փուլ են անցել  Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը:

Այսօր նշանակված են երրորդ փուլի առաջին պարտիաները: Շանթ Սարգսյանի  մրցակիցը  թուրք  Մուստաֆա Յիլմազն է, Ռոբերտ Հովհաննիսյանինը՝ հնդիկ  Ռամեշբաբու Պրագնանանդհային, իսկ Գաբրիել Սարգսյանինը՝  դարձյալ հնդիկ  Դիպտայան Գոշը:

 

Այլ նորություններ