
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի ծրագրով այսօր՝ նոյեմբերի վեցին կանցկացվեն երրորդ տուրի հանդիպումները։
Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կհուրընկալի Չեխիայի գործող գավաթակիր «Սիգմա Օլոմոուցին»։
Հանդիպման սկիզբը ՝ 21:45 ին:
Խաղը կսպասարկի Նորվեգիայի մրցավարական հանձնախումբը՝ Մոհամադ Ասլամի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Անդերս-Օլավ Դալեն և Ալֆ Օլավ Ռոսլանը։ Չորրորդ պաշտոնյան է Դանիել Հիգրաֆը։ VAR-ի պատասխանատուն Քրիստոֆեր Հագենեսն է, իսկ օգնականը ՝ Մարիուս Լինը։