ԵԿՈՂ ՏԱՐՎԱ ԱՅՍ ՕՐԸ

14:57 - 31 Հոկ, 2025

Եկող տարվա  հոկտեմբերի 31 –ին կմեկնարկի << Դաքար – 2026 >>  օլիմպիական պատանեկան ամառային չորրորդ խաղերը:

Միջոցառմանը  կմասնակցեն աշխարհի մինչև 17 տարեկան 2700 մարզիկ – մարզուհիներ: Մրցումները կանցկացվեն Սենեգալի երեք քաղաքներում ՝  Դաքարում, Դիամնյադիոյում և Սալիում:

Այսօր սկսված  խաղերի մեկամյա հետհաշվարկին նվիրված հետաքրքիր միջոցառումներ են նախատեսել կազմակերպիչները:  

Հիմնական իրադարձությունը  թալիսմանի շնորհանդեսն է  և համաշխարհային օլիմպիական գործընկեր OMEGA ժամացույցի գործարկումը: Դա նշանավորում է   աֆրիկյան մայրցամաքում առաջին օլիմպիական մարզական միջոցառման անցկացումը:  Արարողությանը մասնակցում են միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Քիրստի Քովենթրին, ՄՕԿ-ի << Դաքար - 2026 >> - ի համակարգող հանձնաժողովի նախագահ Համֆրի Կայանժը և այլ պաշտոնյաներ:  

Մարզամշակութային տոնակատարությունները կշարունակվեն միջոցառումը  հյուրընկալող երեք  քաղաքներում:

Ծրագրում նախատեսված են նաև  այցելություններ մարզավայրեր, ծանոթություն  նախապատրաստական աշխատանքներին և այլն:  

 

 

 

Այլ նորություններ