
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը:
Հայաստանի պատվիրակ, գերծանրքաշային Ռազմիկ Քուրդյանը եզրափակիչում մրցեց իրանցի Ֆարդին Շաբան Հեդայաթի հետ և պարտություն կրեց / 0:8 / : Մեր ըմբիշը բավարարվեց արծաթե մեդալով և կանգնեց պատվո հարթակի երկրորդ աստիճանին: