ԵՎՍ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ

11:27 - 21 Հոկ, 2025

Փարիզում անցկացված կարատեի միջազգային  որակավորման մրցաշարում  մեր երկրի պատվիրակ Սուրեն Հարությունյանը / 75 կգ /  հաղթանակներ է տարել Շվեյցարիայի, Բուլղարիայի, Հարավային Կորեայի ներկայացուցիչների նկատմամբ և արժանացել է աշխարհի առաջնության մասնակցի ուղեգրի:

Ստուգատեսը տեղի կունենա Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝  նոյեմբերի 27-30-ը:  

Հիշեցնենք, որ մինչ այս, մեր կարատիստներից ուղեգիր էին նվաճել նաև  Յուրա Զալյանը / 60 կգ/ և Գոռ Ներսիսյանը / 84 կգ/։

 

Այլ նորություններ