Մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

10:40 - 19 Մայ, 2016

Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում շարունակվում է Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության Գավաթի խաղարկությունը:

Հայաստանի հավաքականի անդամ Վիգեն Խաչատրյանը, բազմամարտում հավաքելով 82,1 միավոր, դարձել է մրցաշարի հաղթող: 

Մրցաշարը  մեկնարկել է մայիսի 16-ին և կավարտվի մայիսի 20-ին: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ