
Բաթումում շարունակվում է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը: Երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի՝ 2 : 2 ավարտեց հանդիպումը չեխերի հետ։
Խաղաղ ելք ունեցան Շանթ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Հայկ Մարտիրոսյանի և Արամ Հակոբյանի պարտիաները։
Մեր կանանց ընտրանին երրորդ տուրում 1:3 հաշվով պարտություն կրեց Լեհաստանի թիմից։ Կեսական միավոր վաստակեցին Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, իսկ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը զիջեցին իրենց մրցակիցներին: