Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվել են 26 –րդ մրցափուլի հանդիպումները: Գրանցվել են հետևյալ արդյունքները. «Ալաշկերտ» - «Արարատ»՝ 2:1 (2:0), «Ուրարտու» - «Վան»՝ 1:1 (1:0), «Շիրակ» - «Արարատ Արմենիա»՝ 0:1 (0:0), «Նոա» - «Փյունիկ»՝ 1:1 (0:1) և ԲԿՄԱ - «Վեստ Արմենիա»՝ 1:1 (0:1):
Մրցաշարային աղյուսակում 56 –ական միավորով առաջատար են «Փյունիկը» և «Նոան»: «Արարատ Արմենիան» ունի 52, «Ուրարտուն»՝ 40, «Ալաշկերտը»՝ 38, «Արարատը»՝ 33, «Վեստ Արմենիան»՝ 25, «Վանը»՝ 24, ԲԿՄԱ –ն ՝ 23 և «Շիրակը»՝ 22 միավոր:
27 –րդ փուլի հանդիպումները նախատեսված են ապրիլի 3 – 5 –ը: