ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ

11:17 - 06 Հոկ, 2025

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում արագություն է հավաքում ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի վեց պատվիրակներից առայժմ հանդես են եկել երկուսը, որոնք,  ավաղ, ձախողվեցին:

Առաջինը ծանրարթակ ելած  Գառնիկ Չոլակյանը / 60 կգ /  երկամարտի 275 կգ / 123 կգ +152 կգ / արդյունքով ճանաչվեց  10-րդը:

Սպասելիքներ ունեինք Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանից / 71 կգ /: Նա հուսադրող ելույթ ունեցավ պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով  154 կգ ծանրաձողը,   դարձավ արծաթե մեդալակիր:

Ափսոս, որ հրում վարժությունում նախապես պատվիրած 182 կգ կշռող ծանրաձողը բոլոր երեք մոտեցումներում չենթարկվեց Գոռի կամքին: Արդյունքում հայ  վարպետը գրանցում չստացավ երկամարտում տեղ գտած մարզիկների շարքում:

Այսօր մեր թիմը  ներկայացուցիչ չունի, իսկ վաղը մրցապայքարի կելնի  88 կգ  քաշային  Սուրեն Գրիգորյանը: Նրա ելույթը նշանակված է Երևանի ժամանակով 19:00 –ին:

Այլ նորություններ