
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն ու գավաթակիր «Նոան» երեկ, Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին խաղի ծրագրով հյուրընկալեց Խորվաթիայի չեմպիոն ու գավաթակիր «Ռիեկային»:
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացած հանդիպման վեցերորդ րոպեին մեր թիմից միակ ու հաղթական գոլի հեղինակ դարձավ Նարդին Մուլահուսեյնովիչը։
29-րդ րոպեին մրցակցի թիմից հեռացվեց Նիկո Յանկովիչը և հյուրերը մնացին տասը հոգով։
Խաղավարտից հետո «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը շնորհավորել է իր տղաներին, որոնք բարձրակարգ ֆուտբոլ ցույց տվեցին, արեցին ամեն ինչ՝ հաղթանակի հասնելու համար:
Հաճելի է մրցաշարում մեկնարկել երեք միավորով, - ասել է մարզիչը:
Երկրորդ տուրում, հոկտեմբերի 23-ին, «Նոան» կհյուրընկալվի Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կրայովային»։