ՄՕԿ – Ի ԳՈՐԾԿՈՄԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է

10:17 - 25 Սեպ, 2025

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան / IWF /  հայտնում է, որ ՄՕԿ-ի գործկոմը  հաստատել է, որ 2028թ. Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի ծրագրում  կներառվեն  լրացուցիչ երկու քաշային կարգեր (մեկական՝  տղամարդկանց և  կանանց)։

Որոշումը կայացվել է օլիմպիական ծրագրերի հանձնաժողովի առաջարկության և միջազգային ֆեդերացիայի խնդրանքի հիման վրա։ Ավելին, 120 ծանրորդների (60 տղամարդ և 60 կին) քվոտան մնում է անփոփոխ. այս մարզիկները կմրցեն 12 քաշային կարգերում /  10 –ական  մարզիկ –մարզուհի /:

«ՄՕԿ-ը հաշվի է առել ներկայացված  փաստարկները: Ծանրամարտի համայնքը որոշումն ընդունել է գոհունակությամբ և ցանկանում է  բավարարել մարզաձևի ներկայացուցիչների սպասելիքները: Երեք տարի անց  աշխարհը կհետևի Լոս Անջելեսի օլիմպիական մարզահանդեսին և մենք շատ ուրախ ենք մասնակցության  մաս կազմելու համար», - նշել է IWF-ի նախագահ Մոհամմեդ Ջալուդը:

 

 

Այլ նորություններ