
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը սկսեց խոշոր՝ 0 : 5 հաշվով պարտությամբ։ Մրցակիցը Պուրտուգալիայի ընտրանին էր, որը լավագույններից մեկն է համարվում աշխարհում:
Հյուրերը մարզական բոլոր առումներով գերազանցեցին տանտերերին: Այս մասին խոսոտովանեց մեր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: Նրա խոսքը հաջողության հասնելու հույս է ներշնչում:
Նույն ծրագրով վաղը՝ սեպտեմբերի 9 –ին, Հանրապետական ստադիոնում մեր հավաքականը կհուրընկալի Իռլանդիայի ֆուտբոլիստներին:
Խաղի սկիզբը ժամը 20։00-ին։ Խաղավարներն են Վրաստանի ներկայացուցիչները. գլխավոր մրցավար` Գոգա Կիկաչեիշվիլի, օգնականներ՝ Դավիթ Ախվլեդիանի եւ Դավիթ Գաբիսոնիա, չորրորդ պաշտոնյա` Գեորգի Կրուաշվիլի: VAR-ի մրցավարներն են հոլանդացիներ Դենիս Հիգլերը եւ Ռիչարդ Մարտենսը։