ԱԶԳԱՅԻՆԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ԿԱԶՄԸ

10:47 - 29 Օգո, 2025

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ներկայացրել է  ազգային հավաքականի մարզչական շտաբի կազմը։

  • Եղիշե Մելիքյան – Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
  • Ստեփան Դեմիրճյան – դարպասապահների մարզիչ
  • Աղվան Այվազյան – գլխավոր մարզչի օգնական
  • Ռոման Մոնարյով – գլխավոր մարզչի օգնական
  • Խավիեր Մինյանո – ֆիզպատրաստության մարզիչ

Նշենք, որ իսպանացի Մինյանոյից բացի, բոլորը միասին աշխատել են Երևանի «Փյունիկում»։

Նոր մարզչական կազմը առաջին քննությունը կհանձնի սեպտեմբերի 6-ին: Այդ օրը մեր ազգայինը աշխարհի առաջնության ընտրական փուլի ծրագրով, առաջին խաղում կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն:

 

Այլ նորություններ