
Հյուսիսային Մակեդոնիայում անցկացվող Ֆուտզալի չեմպիոնների լիգայի նախնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի «Երևանը» 3:2 հաշվով հաղթեց Անդորրայի «Էնկամպին»։
Մեր թիմից դիպուկությամբ աչքի ընկան Կարեն Խաթուևը, Աղասի Եղիազարյանը և Կարեն Մուրադյանը։
Երևանցիները դեռևս հաջորդ փուլ մտնելու հնարավորություն ունեն: Նրանց հարկավոր է հաղթել այսօր ՝ օգոստոսի 30 –ին, տանտերերի «Ֆորցայի» ֆուտզալիստներին: