ԱՐՄԱՆ ՄՈՍԻԿՅԱՆԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ

10:17 - 21 Օգո, 2025

Բուլղարիայում  ավարտվեց ազատ ըմբշամարտի մինչև 20  տարեկան մարզիկների մասնակցությամբ աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականից մեդալակիր դարձավ երևանցի Արման Մոսիկյանը /65 կգ/: Նա տարավ երեք հաղթանակ, մեկ անգամ ճաշակեց պարտության դառնությունը, գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե պարգևի:

Թիմային պայքարում առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար ԱՄՆ –ի, Ղազախստանի և Իրանի ներկայացուցիչները: Մերոնք եզրափակեցին առաջին տասնյակը:

Մրցագորգերը տրամադրվեցին հունահռոմեական  ոճի ըմբիշներին:

 

 

Այլ նորություններ