Հայտնի դարձան բասկետբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության մրցավայրերը

13:17 - 14 Դեկ, 2015

ՖԻԲԱ-Եվրոպան հրապարակել է այն քաղաքների ցանկը, որոնք ընդունելու են Եվրոպայի 2016 թվականի առաջնությունները:

Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը 2016 թվականի ամռանը կուղևորվի Մոլդովա, որտեղ կկայանա Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը: Հանդիպումները կկայանան մայրաքաղաք Քիշինևում: Ժամկետները դեռ հստակեցվում են:

Տղամարդկանց Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանը, կկայանա Հունաստանի Հալկիդա քաղաքում: Երիտասարդ բասկետբոլիստները կմրցեն հուլիսի 15-ից 24-ը:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2016 թվականի հուլիսին կմեկնի Կիպրոս, որտեղ կկայանա Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Հանդիպումները կկայանան Նիկոսիայում և Լիմասոլում: Ժամկետները դեռ հստակեցվում են:

Կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը գալիք տարվա հուլիսին կուղևորվի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ կկայանա Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Ժամկետները դեռ հստակեցվում են:

Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունը կկայանա 2016 թվականի հունվարի 22-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ