
Ալբանիայում ավարտվեց մինչև 18 տարեկան բասկետբոլիստների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարը:
Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորությամբ, երրորդ տեղի համար պայքարում , 81։77 հաշվով առավելության հասավ Անդորրայի թիմի նկատմամբ և նվաճեց բրոնզե մեդալներ:
Մեր թիմից հանդիպման ամենաարդյունավետ խաղացողները Ռաֆայել Մասումյանն ու Սեբաստիան Հացակորզյանն էին, նրանք դարձան նաև դաբլ դաբլի հեղինակ: Մասումյանը վաստակել է 18 միավոր, կատարել 13 ռեբաունդ, իսկ Հացակորզյանը՝ 25 միավոր և 12 ռեբաունդ:

Առաջնության լավագույն խաղացողների հնգյակում է ընդգրկվել Հայաստանի հավաքականի խաղացող Սեբաստիան Հացակորզյանը:
Տղաների հաջողությունը վկայում է, որ մեր ազգային հավաքականը ունի հուսալի հերթափոխ: