ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

09:27 - 28 Հուլ, 2025

Գերմանիայում ավարտված  համաշխարհային համալսարանական ամառային խաղերում գերազանց  ելույթ ունեցավ Հայաստանի  սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 17 –ամյա  Համլետ Մանուկյանը: Նա նժույգթափերի եզրափակիչում վաստակեց  14.933 միավոր, գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց չեմպիոնի ոսկե մեդալով:

Մեր մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը  նույնպես մտել էր լավագույն ությակ և  գրավեց 7-րդ տեղը։

Շնորհավորում ենք Համլետին հերթական հաջողության առթիվ և ցանկանում նոր բարձունքների նվաճում առաջիկա պատասխանատու մրցաշարերում:

Այլ նորություններ