ՎԱՂԸ ՝ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

11:47 - 23 Ապր, 2024

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային և երիտասարդական  հավաքականները  կմասնակցեն  Իտալիայի Ռիմինի քաղաքում վաղը  մեկնարկելիք  Եվրոպայի առաջնությանը։

Մեր թիմի կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Էրիկ Բաղդասարյանը և երիտասարդականի ներկայացուցիչներ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը ու Շեքսպիր Գևորգյանը:

Եվրոպական ստուգատեսի բազմամարտում  կխաղարկվեն Փարիզի օլիմպիական խաղերի արտոնագրեր:

Առաջնությունը կավարտվի ապրիլի 28 –ին:

Այլ նորություններ