ԱՆԱՏՈԼԻ ԿԱՐՊՈՎԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

15:17 - 15 Հուլ, 2025

ՌԴ Խանտի-Մանսիյսկում  այսօր մեկնարկեց   շախմատի աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովին նվիրված 22-րդ միջազգային  մրցաշարը: Հանդես են գալիս առնվազն 2600 վարկանիշային միավոր ունեցող գրոսմայստերները: Նրանք են՝  Ռաունակ Սադհվանին (Հնդկաստան), Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), Շանթ Սարգսյանը (Հայաստան), Շամսիդին Վոհիդովը (Ուզբեկստան), Սանան Սյուգիրովը (Հունգարիա), Վլադիմիր Մալախովը (Ռուսաստան), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսին (Իսպանիա), Մոհամմադ Ամին Տաբատաբային (Իրան), Հայկ Մարտիրոսյանը (Հայաստան) և Արսենի Նեստերովը (Ռուսաստան)։ Տասնյակը ներկայացված է ըստ գործակիցների:

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տկաչովը  հայտնել է, որ մասնակիցները   կխաղան շրջանաձև մրցակարգով ՝ 9 փուլով։ Բացի այդ, մարզաձևի միջազգային ֆեդերացիան մրցումները ներառել է FIDE Circuit շարքում։

FIDE Circuit շարքը ընդգրկում է մրցաշարեր, որոնց արդյունքների համաձայն լավագույն շախմատիստը կստանա 2026թ. հավակնորդների մրցաշարի մասնակցության  ուղեգիր։

2024թ. արդյունքների հիման վրա ամերիկացի Ֆաբիանո Կարուանան  արդեն նվաճել է  հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Հատուկ իրադարձություն կլինի հուլիսի 20- ը ՝  շախմատի միջազգային օրվա տոնակատարությունը:

Մասնակիցները կպայքարեն  նաև դրամական մրցանակների  / հիմնադրամը կազմում է  13,7 միլիոն ռուբլի / արժանանալու  համար:  

Հաղթողի անունը հայտնի կդառնա հուլիսի 24-ին:

 

Այլ նորություններ