
Ներկայացվել են << Միլան Կորտինա - 2026 >> ձմեռային օլիմպիական խաղերի տասը գեղարվեստական պաստառները:
Իտալացի երիտասարդ նկարիչները իրենց կտավներում մեկնաբանում են խաղերի ոգին՝ միավորելով արվեստը, սպորտը և ժամանակակից մշակույթը:
Նկարներում արտացոլված են Իտալիայի ժամանակակից արվեստի կենսունակությունը և առաջիկա ձմեռային օլիմպիական ու պարալիմպիկ խաղերի դինամիկ - էներգետիկ ոգին:

1972 թվականից սկսած, արվեստի պաստառները նպաստել են խաղերի տեսողական և մշակութային ժառանգության ձևավորմանը: Երիտասարդ արվեստագետների նոր սերունդը շարունակում է այդ գեղեցիկ ավանդույթը:
Կազմակերպիչները կարծում են, որ փորձը երիտասարդ արվեստագետներին աճելու հնարավորություն կտա:
Հունիսի 19-ից մինչև 2026թ. մարտի 15-ը, << Միլան - Կորտինա 2026 >> -ի օլիմպիական ջահերի հետ միասին, բնօրինակ աշխատանքները կցուցադրվեն Միլանի նոր վերանորոգված Piano Parco պատկերասրահում: