ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

10:47 - 20 Մայ, 2025

ԶԻՆԱԻԴԱ  ՍԻՄՈՆՅԱՆ. Նա այսօր՝ մայիսի 20 –ին կդառնար 75 տարեկան:

Երևանցի հմայիչ նշանառուն հրաձգություն մարզաձևի համաշխարհային ամենափայլուն աստղերից մեկն էր: Եղել է  Խորհրդային Միության 18-ակի, Եվրոպայի 16-ակի և աշխարհի բազմակի չեմպիոն, սահմանել է ԽՍՀՄ, Եվրոպայի և  աշխարհի 56 ռեկորդ:

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ սպորտպետկոմի ու ՀՀ  ԿԳ նախարարության ոսկե մեդալակիր, <<  Մովսես Խորենացի  >>  շքանշանակիր, ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ . . .

Գործուն սպորտին  հրաժեշտ տալուց  հետո մեծանուն մարզուհին  դարձավ ՀՀ ԿԳ նախարարության մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ, ուսմասվար, ապա ` տնօրեն : Ավաղ, նա անժամանակ կնքեց իր մահկանացուն:

Կարճատև  հիվանդությունից հետո,  2012թ. մարտի 23-ին, 62 տարեկան հասակում,  կյանքին հրաժեշտ տվեց Զինաիդա Սիմոնյանը :

Մեծ հայրենասերը երջանիկ ապրելու լավագույն միջոցը համարում էր  երկրի անխոցելի պաշտպանությունը, մեր ազգային բանակը։ Իր ելույթներում հորդորում էր պատանիներին ու աղջիկներին, որ կրակել սովորեն, տիրապետեն զենքին, ունենան սուր աչք և չդողացող ձեռք։ Հաճախ էր  դիմում  հայ մայրերին, որ իրենց զավակներին  մարզումների ուղեկցեն հրաձգարաններ։

Խոնարհում և փառք Հայաստանի կանանց սպորտի խորհրդանիշ Զինաիդա Սիմոնյանի հիշատակին:

 

Այլ նորություններ