Կալիֆորնիայի Լոս Անջելեսում տեղի է ունեցել հեղինակավոր GRAMMY –ի 67 - րդ մրցանակաբաշխությունը:
Ֆրանսիայի Gojira մետալ խումբը, ֆրանս-շվեյցարական օպերային երգչուհի Մարինա Վիոտտին և ֆրանսիացի կոմպոզիտոր Վիկտոր Լը Մասնեն պատվավոր մրցանակի են արժանացել << Փարիզ -2024 >> օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ << Mea Culpa >> -ի կատարման համար:
Մրցանակակիրները շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր գնահատել են երգը և կատարումը՝ որպես երկու տարբեր երաժշտաոճերի խառնուրդ:
ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը շնորհավորել է մրցանակակիրներին և ընդգծել, որ ստեղծագործության ճանաչումը ցույց է տալիս խաղերի բացման արարողության կարևորությունը՝ որպես սպորտի և մշակույթի միաձուլում:
Բախը նաև գնահատել է << Փարիզ - 2024 >> կազմկոմիտեին, որը նպաստել է մրցանակի նվաճման գործին: