Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / 144-րդ նստաշրջանը կանցկացվի Հունաստանում, առաջիկա մարտի 19-21-ը: Բացման արարողությունը նախատեսված է մարտի 18-ին, որին կնախորդի / մարտի 17-ին / կազմակերպության գործկոմի նիստը: Նախագահի ընտրությունը նշանակված է մարտի 20-ին և կորոշվի, թե ով է փոխարինելու գործող նախագահ Թոմաս Բախին:
Միջոցառումը տեղի կունենա Հունաստանի Պելոպոնես շրջանի Կոստա Նավարինոյի Ռոմանոս հանգստավայրում:
Նշենք, որ ՄՕԿ –ը արդեն հրապարակել է առաջիկա ընտրություններին առաջադրված նախագահի բոլոր յոթ թեկնածուների փաստաթղթերը:
Թեկնածուներն են ՝ Հորդանանի արքայազն Ֆեյսալ իբն Հուսեյնը, բրիտանացի Լորդ Սեբաստիան Կոուն / աթլետիկայի համաշխարհային ասոցիացիայի նախագահ /, զիմբաբվեցի, միակ կին թեկնածու Քիրսթի Քովենթրին / ՄՕԿ մարզիկների հանձնաժողովի նախագահ, ՄՕԿ-ի 130-ամյա պատմությունում առաջին կին և առաջին աֆրիկացին /, իսպանացի Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը / ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, ՄՕԿ-ի յոթերորդ նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի ավագ որդին /, շվեդ Յոհան Էլիաշը / դահուկային սպորտի եւ սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի նախագահ /, ֆրանսիացի Դավիդ Լապարտիենտը / հեծանվասպորտի միջազգային միության նախագահ, Ֆրանսիայի ԱՕԿ նախագահ / և ճապոնացի Մորինարի Վատանաբեն / մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ /: