ԵՐՐՈՐԴ ԶԱՄԲՅՈՒՂՈՒՄ

14:57 - 28 Սեպ, 2022

ՈւԵՖԱ- ն  հրապարակել է  2024թ․ Եվրոպայի  ֆուտբոլի առաջնության որակավորման փուլի վիճակահանության արդյունքները:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է երրորդ զամբուղում, որտեղ մրցակիցներն են Ուկրաինայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Սլովենիայի, Իռլանդիայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Ռումինիայի և  Շվեդիայի ընտրանիները:

Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝  Ֆրանկֆուրտում: Թիմերը կբաժանվեն 10 խմբերի, որոնցից 7-ում կլինի 5-ական,  իսկ 3-ում՝ 6-ական թիմ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր կստանան յուրաքանչյուր խմբի լավագույն երկու թիմերը,  և,  ազգերի լիգայի հաղթողը:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2024թ.  հունիսի 14-ից հուլիսի 14-ը՝  Գերմանիայում:

 

 

Այլ նորություններ