ԾՐԱԳՐՈՒՄ ՝ 25 ՄԱՐԶԱՁԵՎ

10:27 - 09 Հուն, 2025

2026թ. հոկտեմբերի 31-ից՝  նոյեմբերի 13-ը,   Սենեգալի մայրաքաղաք Դաքարում   կանցկացվի  օլիմպիական պատանեկան ամառային  չորրորդ խաղերը:

«Դա համանուն առաջին միջոցառումը կլինի  ոչ միայն Սենեգալի, այլև ողջ Աֆրիկայի համար»,- ասել է միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը: 

«Դաքար – 2026 » -ին կմասնակցեն  շուրջ 2700 մարզիկ - մարզուհիներ, որոնք կմրցեն 151 մրցաձևերում /  72 –ական տղաների և աղջիկների  համար /,   մնացած յոթը կանցկացվեն  խառը սեռերի մրցումներով:

ՄՕԿ-ի գործկոմն արդեն   հաստատել է  մարզիկների մասնակցության ուղեգրեր ձեռք բերելու չափանիշները:

Մրցումային ծրագիրը մշակվել է միջոցառման  կազմկոմիտեի և մարզական 35 միջազգային Ֆեդերացիաների  հետ համատեղ: Նոր մոտեցում է ցուցաբերվել մարզաձևերի ընտրությանը. առաջնահերթություն է տրվել  տանտերերի ցանկությանը:  

25 մարզաձևեր  ներկայացված կլինեն մրցումների ծրագրում.  աթլետիկա, լող, նետաձգություն, բադմինտոն, բեյսբոլ, բասկետբոլ (3x3), բռնցքամարտ, բրեյք –դանս, խճուղային հեծանվավազք, ձիասպորտ, սուսերամարտ, ֆուտբոլ, սպորտային մարմնամարզություն, լողափնյա հանդբոլ, ձյուդո, թիավարություն, ռեգբի – 7,  առագաստանավային  սպորտ, սքեյթբորդինգ, սեղանի թենիս, թաեքվոնդո,եռամարտ, լողափնյա  վոլեյբոլ, լողափնյա ըմբշամարտ և ուշու:

Միջոցառման  կարգախոսն է «Աֆրիկան ողջունում է, իսկ Դաքարը՝  տոնում»: 

Այլ նորություններ