ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐ . . .

11:17 - 30 Մար, 2022

Հայ մարզասերների համար երեկ ՝ մարտի 29 –ը, ֆուտբոլային օր էր: Մեր երկրի երեք տարիքային խմբերի հավաքականներ օրացուցային հանդիպումներ անցակցրին: Միանգամից ասենք, որ Հայաստանի թիմերը մեկ երեկոյի ընթացքում մրցակիցներին նվիրեցին 15 գոլ՝ իրենց օգտին չգրանցելով գոնե մեկ դարպասի գրավում:

Անգլիայի Բարթոն-ափոն-Թրենթ քաղաքի «Սենթ Ջորջ Պարկ» մարզադաշտում, ՈՒԵՖԱ Մ-19 ԵՎՐՈ - 2022 էլիտ ռաունդի երրորդ խմբի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 0 : 4 հաշվով պարտվեց իռլանդացի  հասակակիցներին:

Չոր հաշվով պարտվեց նաև մեր երիտասարդականը, որը Սերբիայում տանուլ տվեց / 0 : 2 / դաշտի տերերին: Դա մեր թիմի հինգերորդ պարտությունն էր Եվրոպայի 2023թ. առաջնության որակավորման H խմբում:  

Ձախողվեց նաև մեր ազգայինը, որը Օսլոյում խոշոր՝ 0 : 9  ոչ ֆուտբոլային հաշվով, ընկերական մրցամարտում, պարտվեց Նորվեգիայի ընտրանուն:

Այլ նորություններ