ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

11:27 - 10 Ապր, 2024

Գյումրիում կայացավ Հայաստանի  ֆուտբոլի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ՝  «Շիրակ»-«Ուրարտու» հանդիպումը:  

Խաղն  ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 2 : 1:

Առաջին խաղակեսում հյուրերի կազմում աչքի ընկան Անդրեյ Կրավչուկն ու Ալեքսանդր Դոլգովը։ Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերից  Լյովա Մրյանը կրճատեց հաշվի տարբերությունը։

Այսպիսով, եզրափակիչում  պատվավոր ավարի համար միմյանց հետ կմրցեն  «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն»։

 

Այլ նորություններ