Օլիմպիական խաղերը հյուընկալող քաղաքների խորհրդանշական վայրերում ընդհանրապես տեղադրվում են հինգ օղակները:
Միմյանց միահյուսված՝ կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր օղակները խորհրդանշում են հինգ մայրցամաքները:
Դրանք առաջիկայում, Սենա գետի ուղղությամբ, կտեղադրվեն Էյֆելյան աշտարակի վրա՝ առաջին և երկրորդ հարկերի միջև: Այս մասին հայտարարել են հուշարձանը տնօրինող ընկերությունը և խաղերի կազմկոմիտեն։
Էյֆելյան աշտարակը համաշխարհային զբոսաշրջության ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է և 300 մ. բարձունքից օլիմպիական վառվռուն հնգագույն գլխավոր խորհրդանիշը տոնական տրամադրություն կհաղորդի այցելուներին:
Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 108 օր: