Բռնցքամարտի ավագ սերնդի ներկայացուցիչները լավ են հիշում կաունասցի Ալգիրդաս Շոցիկասին: Գերծանրքաշային այդ վարպետը Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեպիոն էր: Նա առանձնակի հարգանք և ընդգծված համակրանաք ուներ հայաստանցի բռնցքամարտիկների և մասնագետների հանդեպ:
Մարզական մեծանուն գործչի հիշատակը հավերժացնելու նպատակով Կաունասի սպորտային կազմակերպությունները անցկացնում են միջազգային ավանդական մրցաշար: Այդ միջոցառմանը մասնակցում են նաև մեր երկրի ներկայացուցիչները:
Կաշվե ձեռնոցի անցյալի մեր նշանավոր վարպետ Աշոտ Ավետիսյանի և Վարդան Ներսիսյանի ուղեկցությամբ այսօր լուսադեմին Լիտվա՝ մրցավայր մեկնեցին մեր հինգ բռնցքամարտիկներ. Բարեղամ Հարությունյանը / 51 կգ /, Հարություն Հակոբկոխյանը / 67 կգ /, Նարեկ Զաքարյանը/ 71 կգ /, Համլետ Ադամյանը / 80 կգ / և գերծանրքաշային Հովհաննես Փափազյանը: