ՉՈՐՍ ՄՐՑԱՆԱԿ

11:47 - 19 Մար, 2024

Մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալով բավարարվեցին Հայաստանի բռնցքամարտիկները: Նրանք հանդես եկան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում  անցկացված  միջազգային մրցաշարում:  

Երկրորդ տեղով բավարարվեց երևանցի 86 կգ քաշային, Համլետ Հարությունյանը: Նա լարված մրցավեճում, միավորների նվազագույն տարբերությամբ,  հաղթողի կոչումը զիջեց աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Շասաբուդին Ատաևին:  Մեկ այլ երևանցի ՝ 54 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, էջմիածինցի  60 կգ քաշային Արթուր Ղազարյանը և  գյումրեցի 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:

Մեր թիմը մրցավայր էր մեկնել մարզիչներ Ռուդիկ Մկրտչյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Այլ նորություններ