ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

13:27 - 19 Փետ, 2024

Որպես կանոն, Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը հիանալի մրցելույթներ է ունենում միջազգային ստուգատեսներում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի սաները վստահ կատարումներով նշանավորեցին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկային փուլը:

Անգերազանցելի վարպետ Արթուր Դավթյանը լավագունն էր հենացատկերում, որտեղ նվաճեց չեմպիոնի կոչումը:

Օղակների վրա երկրորդ տեղը գրավեց և արծաթե մեդալի արժանացավ  Վահագն Դավթյանը:

Նույն  մրցաձևում չորրորդ մրցանակակիր դարձավ Արթուր Ավետիսյանը:

Այլ նորություններ