ՄԵՐ ԵՐԿՅԱԿԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԵՐԿՐՈՐԴԸ

11:37 - 01 Դեկ, 2023

Լեհաստանի Բելաստոկ քաղաքում  ուսումնամարզական միջազգային հավաքն ավարտեց Հայաստանի հրաձգության հավաքականը: Դրան հաջոդեց միջազգային մրցաշարը: Առաջին օրը կրակագիծ ելան խառը զույգերը: Մեր Էլմիրա Կարապետյան  - Բենիկ Խլղաթյան երկյակը օդամղիչ ատրճանակով  վաստակեց 579 միավոր: Եզրափակիչում նրանք  զիջեցին լատիշներին և գրավեցին երկրորդ տեղը:

Այսօր ասպարեզը կտրամադրվի անհատական մրցումների մասնակիցներին: Իր ունակությունները  կդրսևորի մեր յոթնյակը:

Մրցավարտից հետո մեր պատվիրակությունը կմեկնի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ կմասնակցի  միջազգային մեկ այլ մրցաշարի:

Այլ նորություններ