ԽՈՇՈՐ ՀԱՇԻՎ

11:17 - 13 Նոյ, 2023

ՀՀ  տղամարդկանց բասկետբոլի առաջնությունը աստիճանաբար արագություն է հավաքում: 

Խոշոր հաշվով հաղթանակ գրանցվեց «Ուրարտուի» օգտին: Այդ թիմը   ջաղջախիչ՝  111 : 69 հաշվով հաղթեց «Կիլիկիային» :

Դիպուկությամբ աչքի ընկավ ուրարտացի  Արկադի Մկրտչյանը ՝ 29 միավոր:  Նա նաև ութ անգամ տիրեց  օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 12 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ խաղը տեղի կունենա  այսօր՝  նոյեմբերի 13-ին:  «Ֆոքսիս»  - «Ուրարտու» թիմերի հանդիպման   մեկնարկը Օլիմպավանում կտրվի   ժամը՝ 21:30-ին:  

 

Այլ նորություններ