ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼ

11:27 - 26 Հոկ, 2023

Տիրանայում ավարտվեց մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի հաշվեկշռին գրանցվեց երկու պարգև:  57 կգ քաշային Մանվել  Խնձրցյանը գրավեց երկրորդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի, իսկ 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը ճանաչվեց երրորդը և դարձավ  բրոնզե մեդալակիր:

Նշենք, որ Խնձրցյանը Շիրակի մարզի ազատանցի է, իսկ Մեժլումյանը Երևանի օլիմպիական մարզական պետական քոլեջի շրջանավարտ է:

Տիրանայում վաղը իրենց մրցավեճը կսկսեն նույն տարիքի հունահռոմեական ոճի ըմբիշները:  Հայաստանից ասպարեզ կելնեն  Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Յուրիկ Հովեյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Սամվել Սարգսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Այլ նորություններ