
Լոզանում մեկնարկել է միջազգային մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ եռօրյա ֆորումը:
Ելույթով հանդես է եկել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Քիրսթի Քովենթրին: Նա իր խոսքում ընդգծել է համաշխարհային մարզական համայնքի պատասխանատվությունն ու օլիմպիական շարժման արդիականությունը մերօրյա անհանգիստ աշխարհում ապահովելու գործը։
«Մենք այսօր բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների և խոչընդոտների ու այդ ամենը կարելի է հաղթահարել միայն համատեղ աշխատանքի պարագայում:
Հատկապես պետք է ամրապնդել մարզիկների պաշտպանության քաղաքականությունը, պահպանել օլիմպիական սկզբունքներն ու արժեքները՝ նորարարական եղանակներով:
Մենք ուզում ենք, որ հաջորդ սերունդը հավատա ու հասկանա իրականացվող աշխատանքը։ Այդ գործում անհրաժեշտ է թափանցիկություն և չեզոքություն ցուցաբերել պատճառների ու որոշումներ կայացնելու հարցում։
Օլիմպիական շարժումը գոյատևել է նույնիսկ պատերազմների ժամանակ: Պետք է ապահովել, որ աշխարհի բոլոր մարզիկները հնարավորություն ունենան հանդես գալ օլիմպիական խաղերում, ապրեն իրենց երազանքները և ցուցադրեն մարդկության լավագույն կողմերը։ Դա հնարավոր է այն դեպքում, եթե խստորեն պահպանվեն օլիմպիզմի վեհ գաղափարները:
Միջոցառման նպատակն է, որպեսզի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները կիսվեն իրենց կարծիքներով, հարցումներով, գաղափարներով ու տեսություններով: Այդ ամենը պետք է վերլուծել, քննարկել, կատարել մտքերի փոխանակում և արդյունավետ ու գործնական եզրահանգումների գալ ֆորումի ընթացքում», - ասել է Քովենթրին: