ՄՆԱՑԵԼ Է 100 ՕՐ

12:07 - 12 Հոկ, 2023

Կորեայի Կանվոնդո քաղաքում  նշվել է 2024թ. կայանալիք ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի 100 օրվա հետհաշվարկը:

Տոնակատարության ժամանակ ելույթ են ունեցել Կորեայի օլիմպիական չեմպիոնները:

Խաղերը կանցկացվեն հունվարի 19-ից՝ փետրվարի 1-ը: Սպասվում է 1900 պատանի մարզիկների մասնակցությունը: Նրանք հանդես կգան  յոթ մարզաձևերի 15 մրցաձևերում:

100 օրվա իրադարձությունը  նշանավորվեց երկրում ջահի փոխանցավազքի մեկնարկով, որը մինչ միջոցառման սկիզբը կշրջի տարբեր քաղաքներով:  Փոխանցավազքի կարգախոսն է «Համերաշխության ճամփորդություն»:

Յուրաքանչյուր վայրում բնակիչները հնարավորություն կունենան հանդիպել խաղերի  պաշտոնական թալիսման Մունչոյին: Մարզասերները  կփորձեն իրենց ունակությունները դրսևորել   ստուգատեսի  ծրագրում ընդգրկված մարզաձևերում:

 

 

 

Այլ նորություններ