ՍՊԱՍՎՈՒՄ Է ԴԻՏԱՐԺԱՆ ՊԱՅՔԱՐ

11:27 - 11 Սեպ, 2023

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում այսօր, ժամը 20. 00 –ին, կսկսվի Հայաստանի և Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականների մրցավեճը: Եվրո – 2024 –ի ընտրական փուլի ծրագրով կայանալիք այդ հանդիպումը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական հանձնախումբը:

Նշենք, որ նախօրյակին տեղի ունեցավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը: Նրա հետ էր նաև պաշտպան Նաիր Թիկնիզյանը:

Նրանց ուղղվեցին բազմաթիվ հարցեր: Գլխավոր մարզիչը դժգոհ չէ Թուրքիայում տեղի հավաքականի հետ խաղում գրանցված հաշվից / 1 : 1 / և մեր ֆուտբոլիստների ցուցադրած կարգապահ խաղից: Ինչ վերաբերում է ուժերի վարկանգնմանը , ապա բուժսպասարկողները ամեն ինչ անում են հարցին դրական լուծում տալու համար:

Թիկնիզյանի խոսքով թիմակիցների տրամադրությունը բարձր  է, մարտական, գումարած`  մեր մարզասերների աջակցությունը:

Հավաքականի կազմը գիտակցում  է մեծ պատասխանատվության չափը,  վարկանիշով Եվրոպայում երրորդը ճանաչվող Խորվաթ ֆուտբոլիստների հմտություններն ու ուժը:

 

 

Այլ նորություններ