ԳԵՐԱԶԱՆՑ ԸՆԹԱՑՔ

10:57 - 28 Հուլ, 2023

Ռումինիայի Պլոիեստի քաղաքում անցկացվող  բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանեկան առաջնությունում / 15 – 16 տարեկաններ / առայժմ գերազանց է հանդես գալիս  Հայաստանի  հավաքականը: Ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ  Աշիկ Գրիգորյանի ղեկավարությամբ մեր ինը տղաներ մտել են կիսաեզրափակիչ և իրենց համար արդեն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ: Նշենք նրանց անունները.  48 կգ քաշային Վաղարշակ Քեյան, 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյան, 52 կգ քաշային Արեն Խառատյան, 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյան, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյան, 63 կգ քաշային Ալիկ Կճոյան, 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյան, 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյան  և  50 կգ քաշային Տիգրան Հովսեփյան։

Այսօր տեղի կունենան եզրափակիչ մտնելու համար մենամարտերը, վաղը հայտարարված է հանգստյան օր, իսկ հուլիսի 30 –ին ՝ կիրակի օրը նշանակված են չեմպիոնության համար մղվող մենամարտերը:

 

Այլ նորություններ