IBA – Ն ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ Է ՕՐԱՑՈՒՅՑԸ

11:27 - 27 Հուլ, 2023

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA)  հայտնել է  Global Boxing Cup թիմային  և IBA Champions League ակումբային մրցաշարերի մեկնարկի մասին:   

Մրցաշարերում կընդգրկվեն ինչպես միջազգային տեխնիկական պաշտոնյաները,  այնպես էլ մրցավարներն ու  ժյուրիի անդամները:

Սահմանափակումներ չեն լինի: Հակառակը, կազմակերպությունը կշարունակի աջակցել բռնցքամարտիկներին՝  իրենց հույսերի ու երազանքների իրականացման գործում։

Մրցումները կանցկացվեն 2024թ.: Կսահմանվեն մրցանակային խոշոր գումարներ և գավաթներ: 

Միջոցառման նպատակն է բարձրակարգ  բռնցքամարտիկներին ավելի շատ հնարավորություններ ընձեռել և ակումբային մակարդակով զարգացնել  մարզաձևը:

Չեմպիոնների լիգան կտևի 10 ամիս, իսկ եզրափակիչը նախատեսված է 2024թ. նոյեմբերին։ Մրցաշարին մասնակցելու իրավունք կունենան  որոշակի մրցափորձով  մարզիկ- մարզուհիներ:

Հարկ է նշել, որ IBA-ն ազգային ֆեդերացիաներին  կաջակցի   նախապատրաստական փուլում:  

 

 

 

 

Այլ նորություններ