ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԱՅՍ ՕՐԸ

15:47 - 26 Հուլ, 2023

Մեկ տարի հետո այս օրը՝ 2024թ. հուլիսի 26 –ին Փարիզում տեղի կունենա  ամառային 33 –րդ oլիմպիական խաղերի բացումը: Այդ առթիվ միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մասնակցության պաշտոնական հրավեր է ուղարկել ազգային 203 օլիմպիական կոմիտեների :

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը  ասել է, որ  աշխարհը Փարիզի ստուգատեսն  ընդունում է  որպես նոր դարաշրջան, քանի որ կլինեն ավելի ներառական,  երիտասարդ,  քաղաքային և կայուն: << Մերօրյա  փխրուն աշխարհում, որտեղ հակամարտությունները, պառակտումները և պատերազմները աճում են, առավել կարևոր է սպորտի միավորող ուժը: Օլիմպիական խաղերը պետք է փոխըմբռնման և բարեկամության կամուրջներ կառուցեն >> , - հավելել է Բախը։ 

 

 

Այլ նորություններ