ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ՋՈՒՐ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

10:37 - 26 Հուլ, 2023

Օլիմպիական ջահը  խաղերի անբաժանելի մասն է: Եվ ահա << Փարիզ – 2024 >> կազմկոմիտեն  ներկայացրել է այդ խորհրդանիշը։ Այս անգամ ջահը առանձնանում է  շամպայնի գույնով, որը և՛ եզակի է, և՛ պայծառ: 

Ջահի դիզայնը ստեղծելիս տանտերերը մեծ ուշադրություն են դարձրել հետևյալ երեք հանգամանքներին. հավասարություն, ջուր և խաղաղություն։ Այն բաղկացած է 2 մասից, վերին և ստորին կողմերը նույն երկարությունն ունեն։ Այս հայեցակարգը վերաբերում է նաև գենդերային հավասարությանը, քանզի օլիմպիական խաղերի պատմության մեջ Փարիզում է, որ տղամարդ և կին մարզիկների թիվը հավասար կլինի:

Ըստ ծրագրի ջահի փոխանցավազքը կընդգրկի Միջերկրական ծովի շրջակա բնակավայրերը։ Բացի այդ, ջուրը մարդկության կենսական խորհրդանիշն է: Մյուս կողմից, դա նաև հուշում է, որ մրցումների բացման արարողությունն առաջին անգամ է անցկացվելու ջրի՝ Սենա գետի վրա։

Անկասկած օլիմպիական խաղերը խորհրդանշում են խաղաղություն: Ջահը նաև ներկայացնում է մարդկանց և ազգերի միավորումը: 

33 –րդ ամառային օլիմպիական խաղերը Ֆրանսիայում կանցկացվեն 2024թ. հուլիսի 26-ից՝  օգոստոսի 11-ը։

 

Այլ նորություններ