Բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհանիսյանը հաղթանակներ են տոնել. վարկանիշային մրցաշար

21:30 - 11 Ապր, 2016

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

Հովհաննիսյանը հաղթել է բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ Բաչկովն առավելության է հասել իտալացի Վիչենցո Արեչայի նկատմամբ:

Քառորդ եզրափակչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 13-ին:

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը նույնպես հաղթանակ տոնեց` առավելության հասնելով լեհ Յոժվիկ Մաչելայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակչում է:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ