. . . ՍՈՐԲՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

11:08 - 27 Հուն, 2023

33 –րդ ամառային   օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը կմեկնարկի 2024թ. ապրիլի 16-ին՝ Օլիմպիայում: Հունաստանի Աթենքից այն  Մարսել կհասնի մայիսի 8-ին:

<< Փարիզ - 2024 >>   կազմկոմիտեն Սորբոնի համալսարանի պատմական և խորհրդանշական վայրում ներկայացրել է օլիմպիական ջահի փոխանցման  երթուղին:  Հենց այդտեղ է  ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենը հանդես եկել ելույթով:

Ֆրանսիայի 65 վարչական  տարածքներով կրակը 68-օրյա ճանապարհորդություն կանցկացնի 10 հազար ջահակիրների  միջոցով:

<< Փարիզը կհայտարարի ամառային օլիմպիական խաղերի վերադարձը  100 տարի անց։ Այնտեղ կցուցադրվեն երկրի անհավանական ժառանգությունը, բնապատկերները, թանգարանները, արվեստը և  իհարկե`  նրա մարդկանց >> ,- ասել է կազմկոմիտեի  նախագահ Թոնի Էստանգեն:

Այլ նորություններ