Հայաստանի չորս մարմնամարզիկներ մտան Եվրոպայի առաջնության եզրափակիչ

23:01 - 19 Ապր, 2017

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մեկնարկեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ մեր մարզիկներից չորսը եզրափակչի ուղեգիր է նվաճել:

Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափերում, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը՝ օղակներում, Արթուր Դավթյանը՝ հենացատկերում, ութ ուժեղագույնների մեջ են եւ պայքարելու են մեդալների համար:

Արթուր Դավթյանը եզրափակիչ է մտել նաեւ բազմամարտում:

 

Լուսանկարը՝ Հարություն Մերդինյանի անձնական արխիվից

Այլ նորություններ