ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՂԵՐԹ

11:47 - 19 Հուն, 2023

Լոս Անջելեսի Նորթրիջի համալսարանի մրցասպարեզում  տեղի ունեցան  այնքան սպասված Հայաստանի և Ֆրանսիայի տղամարդկանց բասկետբոլի հավաքականների ընկերական հանդիպումները:

Հայ մարզասերներով էին ծանրաբեռնված  տրիբունաները: Նրանք ենթադրում էին, որ Ֆրանսիայի չափազանց հեղինակավոր ընտրանուց հաղթանակ կորզելը հեշտ չի լինի հայաստանցի մարզիկների համար: Իսկապես,  մեր պատվիրակները  երկու խաղն էլ տանուլ տվեցին / 107։74 և 98։83 /: Բայց ներկաները  գոհ մնացին հայրենակիցների հուսալի և իմաստալից ելույթների համար:

Մեր թիմը, որը համալրված էր բազմաթիվ նորեկներով, աչքի ընկավ գրագետ գործողություններով: Թերևս պակասում էր մրցափորձի և խաղակցվածության պակասը: Եվ սակայն, մարզաձևի հմուտ գիտակ Ռեքս Քալամյանը չդժգոհեց իր սաներից, ասել է թե՝ անդրօվիկանոսյան մրցուղերթը ծառայեց նպատակին:

Այլ նորություններ