ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԸ ԿՀԱՏԻ ԵԶՐԱԳԻԾԸ

11:07 - 05 Հուն, 2023

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում երեկ տեղի ունեցավ վերջին ՝ 36 –րդ փուլի մեկ հանդիպում: << Նոան >>  նվազագույն ՝  1 : 0 հաշվով հաղթեց << Վանին >> :

Այսօր կանցկացվեն <<  Լեռնային Արցախ >>  – << Շիրակ >>, ԲԿՄԱ – <<  Արարատ – Արմենիա >> , իսկ վաղը ՝ հունիսի 6 –ին << Ալաշկերտ >> – << Փյունիկ >>,  << Ուրարտու >> – << Արարատ >> մրցամարտերը և կդրվի ընթացիկ առաջնության վերջակետը:

Նշած հանդիպումների արդյունքներից անկախ, նախավերջին տուրից հետո, հայտնի դարձավ  Հայաստանի չեմպիոնը: Այդ պատվին  82 միավորով արժանացավ  << Ուրարտուն >>, որը անհասանելի դարձավ  իրեն հետապնդող  << Փյունիկի >> / 77 միավոր / և << Արարատ –Արմենիայի >>  / 73 միավոր /  համար:

 

Այլ նորություններ