Բուենոս Այրեսում կորոշվի չորրորդ խաղերի մայրաքաղաքը

17:20 - 13 Սեպ, 2018

Բուենոս Այրեսում դեռևս չեն մեկնարկել օլիմպիական պատանեկան ամառային երրորդ խաղերը, իսկ ահա ՄՕԿ –ի գործկոմը որոշել է Սենեգալի թեկնածությունը պաշտպանել 2022թ. կայանալիք չորրորդ խաղերի մրցավայր դարձնելու հարցում: Հավակնորդների թվում են նաև Նիգերիան, Թունիսը և Բոտսվանան: ՄՕԿ –ի գնահատող հանձնախումբը Սենեգալը ավելի հարմար երկիր է համարում ենթակառուցվածքների ու ապագա ծրագրերի առումով: Վերջնական ընտրությունը կկատարվի Բուենոս Այրեսում` հոկտեմբերի 8-9-ը կայանալիք ՄՕԿ –ի նստաշրջանում:



ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ