ՈՒՂԵԿՑՈՂ ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

12:37 - 23 Մայ, 2023

Եվրոպական խաղերի ընթացքին հետևող մարզասերները չեն ձանձրանա: Բանն այն է, որ ծրագրում ընդգրկված մարզաձևերից բացի, կլինեն, այսպես ասած, ուղեկցող միջոցառումներ:  Դրանցից մեկը բլից շախմատի Եվրոպայի առաջնությունն է: Կմասնակցեն ութ առաջատար շախմատային երկրների ներկայացուցիչներ, որոնք 1.03.2023թ. դրությամբ ունեցել են ՖԻԴԵ-ի լավագույն միջին վարկանիշ։ Այսպիսով, Լեհաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Գերմանիայի, Հայաստանի և Նիդեռլանդների  պատվիրակները կժամանեն Կրակով:

Յուրաքանչյուր թիմի երկյակում կլինեն մեկական տղամարդ և կին: Նրանք դասակարգման աղյուսակում պետք է ունենան համապատասխանաբար առնվազն  2650  և  2350 վարկանիշային միավոր:

Արդեն հրապարակվել են մասնակիցների անունները: Հայաստանը կներկայացնի Շանթ Սարգսյան  - Էլինա Դանիելյան երկյակը:

Արագ շախմատի Եվրոպայի  զույգերի առաջնությունը  կմեկնարկի Կրակովի օպերային թատրոնում ՝  հունիսի 19 –ին:

Այլ նորություններ