Թահիթին կարող է դառնալ Փարիզի Օլիմպիական խաղերի մրցավայր

10:06 - 10 Դեկ, 2019

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի սերֆինգի մրցումները կարող են անցկացվել Ֆրանսիական Պոլինեզիայում գտնվող Թահիթի կղզում, որը 15700 կմ հեռավորության վրա է Ֆրանսիայի մայրաքաղաքից: Այդ տարբերակը քննարկվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր խորհուրդի՝ Լոզանում տեղի ունեցած նիստում:

Սերֆինգի մրցումները հյուրընկալելուն հավակնում են նաև Բիսկայան ծոցի ափին գտնվող Բիարից քաղաքը, Պուանտ դե լա Տորշը, ինչպես նաև Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Սորտս-Օսեգոր և Լականո համայնքները:

Ֆրանսիական մամուլի համաձայն՝ Թահիթին ֆավորիտ է այդ պայքարում՝ չնայած նրան, որ բավական հեռու է Եվրոպայից: Կղզին հայտնի է իր ալիքներով ու հրաշալի եղանակային պայմաններով:

Ավելի վաղ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը մտահոգություն է հայտնել այդ հարցի շուրջ՝ նշելով, որ բոլոր մրցումները պետք է անցկացվեն 2024թ. Օլիմպիական խաղերի մայրաքաղաքին հնարավորինս մոտ:

Հիշեցնենք, որ սերֆինգը մեկն է այն 4 լրացուցիչ մարզաձևերից, որոնք ընդգրկվել են Փարիզ-2024-ի ծրագրում:

Այլ նորություններ